Կիևն արգելափակված է արևմուտքից. ՌԴ ՊՆ

Կիևն արգելափակված է արևմուտքից. ՌԴ ՊՆ

Ռուս զինվորականները հայտնել են, որ Կիևն արգելափակել են արևմտյան կողմից։

«Ներկայումս օդադեսանտային զորքերի հիմնական ուժերը միավորվել են ռուսական դեսանտային ստորաբաժանումների հետ Գոստոմելի օդանավակայանում՝ արգելափակելով Կիև քաղաքը արևմուտքից», - ասել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են առաջադրանքներ կատարել Կիևի և այլ քաղաքների տարածքում՝ ցուցաբերելով խիզախություն և հերոսություն։