ԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկել

ԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկել

ԱՄՆ-ն փորձարկել է ծովային հիպերձայնային հրթիռի նախատիպը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։

Փորձարկումներն անցկացվել են Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանում։ «Սառը գազի օգտագործումը թույլ է տալիս ռազմածովային ուժերին հրթիռը դուրս նետել հարթակից և հասնել անվտանգ հեռավորության վրա նավից մինչև առաջին փուլի արձակումը», - ասել է փոխադմիրալ Ջոնի Վուլֆը:

Նա ասաց, որ դա մեկ քայլով մոտեցնում է Պենտագոնին ԱՄՆ ռազմածովային ուժերի համար «անվտանգ և ապահով հիպերձայնային կարողություն ապահովելու գործում դեր խաղալուն»: