Ահմեդ Ավադ բեն Մուբարաքն է հրաժարական տվել

Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքն «X» սոցիալական ցանցում հայտարարել է, որ հրաժարական է տվել։
Բին Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին։ Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
«Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ Ալիմիի հետ և նրան եմ հանձնել վարչապետի պաշտոնից իմ հրաժարականի դիմումը», - ասվում է հայտարարության մեջ։