«Երբեք չմոռանանք»․ Մարսելի քաղաքապետը հիշատակի ծառ է տնկել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայեան Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից լուսանկարներ է հրապարակել ու գրել․
«Հիշողություն և մտորումներ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:
Ի նշան Մարսելի և Հայաստանի ժողովուրդների բարեկամության և խաղաղության՝ ես մարսելցիների անունից հիշատակի ծառ տնկեցի։ Որպեսզի երբեք չմոռանանք, որ երբեք չկրկնվի»։