Խոշոր հրդեհ, այրվել են եղեգներով գերաճած դաշտեր և այլ տարածքներ․ ՌԴ (տեսանյութ)

Խոշոր հրդեհ, այրվել են եղեգներով գերաճած դաշտեր և այլ տարածքներ․ ՌԴ (տեսանյութ)

Խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում։

Ըստ SHOT-ի՝ Շչերբինովսկի շրջանում այրվել են եղեգներով գերաճած դաշտերն ու գետերի ափերը։ 

Հրդեհի ծուխը երեւում է արտակարգ դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Տեղի բնակիչներն ասել են, որ զգում են սուր ծխի հոտ, որը դժվարացնում է շնչելը: Տեղացիների խոսքով՝ պատճառը եղել է հրկիզումը։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ Շրջանում գործում է հրդեհային անվտանգության հատուկ ռեժիմ։

Կադրերն այստեղ