Վիրավորներ, վնասված բնակարաններ, մեքենաներ․ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը շարունակում են գրոհել ՌԴ-ն

Վիրավորներ, վնասված բնակարաններ, մեքենաներ․ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը շարունակում են գրոհել ՌԴ-ն

Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն իր Telegram ալիքում խոսել է քաղաքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքների մասին։

«Սուվորովսկայա փողոցի բազմաբնակարան շենքի երկու բնակարան ամբողջությամբ ավերվել է», - հայտնել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ փողոցում ստուգված 63 բնակարաններից 42-ը վնասված էին։ Բացի այդ, Արևելյան շրջանում կոտրվել են 22 բնակարանների պատուհաններ, իսկ Միսխակսկոյե մայրուղու վրա գտնվող Կենտրոնական շրջանի բնակելի համալիրում վնասվել է 72 ստուգված բնակարաններից 31-ը։

«Այս պահին ժամանակավոր կացարաններ բացելու անհրաժեշտություն չկա», - նշել է քաղաքապետը։

Բելգորոդի մարզի Բորիսովսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից երկու մեքենաների վրա հարձակման հետևանքով մի կին վիրավորվել է, հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Բորիսովսկի շրջանի Ստրիգունի գյուղում երկու մարդատար մեքենաներ ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Մեկ կին վիրավորվել է։ Տուժածը ինքնուրույն դիմել է Բորիսովսկիի կենտրոնական շրջանային հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են բարոտրաումա։ Հետագա բուժման համար նա ուղարկվել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Այժմ բժիշկները անցկացնում են անհրաժեշտ հետազոտությունները։ Մեկ մեքենայի ապակիները կոտրված էին, անվադողը ծակած, մյուսի թափքը վնասված էր», - գրել է Գլադկովը իր Telegram ալիքում։

Նա հավելել է, որ Շեբեկինսկի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղում ընկած արկերի հետևանքով վնասվել է երեք ուղևորատար վագոն։ Մուրոմ գյուղը հարձակման է ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերով։ Բելգորոդի մարզի Յասնյե Զորի գյուղում անօդաչու թռչող սարք է պայթեցվել մասնավոր տան մոտակայքում։ Վալույսկի շրջանում երեք անօդաչու թռչող սարքեր հարվածել են Ուրազովո գյուղին։ Դվուլուչնոյե գյուղում անօդաչու թռչող սարքի պայթյունը կոտրել է մասնավոր տան պատուհանները։ Գրայվորոնսկի շրջանի Մոկրայա Օրլովկա գյուղը ենթարկվել է հրետակոծության, ընդգծել է նահանգապետը։