Պեսկովն անդրադարձել է Ուկրաինայի կողմից զինադադարը մերժելուն

Պեսկովն անդրադարձել է Ուկրաինայի կողմից զինադադարը մերժելուն

Ռուսաստանի կողմից «Մայիսի 9-ի» առթիվ առաջարկված զինադադարը խաղաղության գործընթացին Կիեւի պատրաստակամության փորձություն էր, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այժմ Մոսկվան տոնական օրերին Կիեւից ակնկալելու է միանշանակ հայտարարություններ և գործողություններ՝ ուղղված հակամարտությունը թուլացնելուն»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը նաև ասել է, որ տեղեկություն չունի, որ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ներկա կլինի Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին։