Լրագրող լինելը պատասխանատվություն է, մեր օրերում` նաև պատմության առաջ․ Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․
«Շնորհավոր տոնդ, սիրելի´ լրագրող։
Քո հարցով լռությունը խախտվում է, քո գրով՝ ճշմարտությունը հաղթում։
Շնորհավոր քո տոնը, քո` լռության դեմ պայքարի օրը։
Լրագրող լինելը պատասխանատվություն է ճշմարտության, ժողովրդի, իսկ մեր օրերում` նաև պատմության առաջ։
Շնորհակալ եմ ժողովրդի կողքին լինելու և չլռելու համար»։