Սլովակիայի՝ մաhափորձից փրկված վարչապետը վերջին օրերին մի քանի անգամ չեղարկել է աշխատանքային հանդիպումները

Սլովակիայի՝ 1 տարի առաջ մահափորձից փրկված վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վերջին օրերին մի քանի անգամ չեղարկել է աշխատանքային հանդիպումները, գրել են ԶԼՄ-ները։
Որպե պատճառ նշվում է քաղաքական գործչի առողջական խնդիրը։
Մայիսի 1-ին Ֆիցոն հրաժարվել է մասնակցել Սլովակիայում Աշխատանքի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնակատարություններին, չեղարկել է իր մասնակցությունը Վեկկի Զալուժիում մայիսյան ծառի տեղադրման միջոցառմանը։ Նա ծրագրել էր համերաշխություն հայտնել բանվորներին՝ գիշերային հերթափոխով աշխատելով հացաբուլկեղենում, սակայն դա նույնպես չի կարողացել անել։
Այս շաբաթ Սլովակիայի վարչապետը հյուրընկալել է իր հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանին, նաև մասնակցել է կառավարության նիստին։ Նա չի պարզաբանել, թե ինչու են չեղարկվել այլ միջոցառումներ։