Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, սկսվել է գազի արտահոսք

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, սկսվել է գազի արտահոսք

Երեկ՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների, Երևանի ԳԳՄ-ի վթարավերկանագնողականի աշխատակցիները, ովքեր կարճ ժամանակում վերացրել են վթարը ու վերականգնել գազամատակարարումը։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզում են բեռնատարի վարորդի ինքնությունը։