Հայաստանցի գնորդների ու վաճառողների թիվը կրկնապատկվել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Նույնիսկ անզեն աչքով էլ նկատելի է, որ Հայաստանում գնալով ավելի լայն ցանց է ձևավորում Ozon-ը: Իսկ ի՞նչ են ասում պաշտոնական թվերը: Պարզվում է՝ միայն Հայաստանում այս կազմակերպության հաճախորդները տարեկան կտրվածքով շատացել են 1,5 անգամ: «Ozon Հայաստանի» շրջանառությունը 2025 թվականի առաջին եռամսյակում ավելի քան 2 անգամ աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ պատվերների քանակը մեր երկրում աճել է 75 %-ով: Հայաստանից ակտիվ վաճառողների թիվը նույնպես կրկնապատկվել է։
Իսկ ընդհանրապես, Ozon Holdings PLC-ի ճշգրտված EBITDA-ն հասել է ռեկորդային՝ 138,6 միլիարդ դրամի, իսկ վնասը կրճատվել է 40 %-ով։ Ընդհանուր հասույթը 2025 թ. առաջին եռամսյակում աճել է 54 %-ով՝ կազմելով 742 միլիարդ դրամ, իսկ շրջանառությունը (GMV), ներառյալ ծառայությունները, աճել է 47 %-ով՝ հասնելով 3,6 տրիլիոն դրամի։
Նույն ժամանակում Ozon-ի ակտիվ հաճախորդների թիվն ավելացել է 9 միլիոնով՝ հասնելով 58 միլիոնի։ Մեկ գնորդի կատարած պատվերների թիվը ևս աճել է՝ միջինում 27 պատվեր, ինչը 5-ով ավելի է, քան նախորդ տարի։ Ընկերությունը 2025 թ. առաջին եռամսյակում առաքել է 441 միլիոն պատվեր (44%-ով ավելի):
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում