«Կանաչ չսափրված չմոն»․ Մեդվեդեւն անդրադարձել է Զելենսկիի մերժմանը

Կանաչ չսափրված չմոն հայտարարել է, որ մերժում է մայիսի 9-ին եռօրյա զինադադարի մասին Պուտինի առաջարկը և չի կարող ապահովել համաշխարհային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում, իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ նկատի ունենալով Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկիին։
«Իսկ ո՞վ է փնտրում նրա երաշխիքները։ Ընդամենը բանավոր սադրանք. Ոչ ավելին։
Գնիդան հասկանում է, որ Հաղթանակի օրն իրական սադրանքի դեպքում որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ մայիսի 10 կգա Կիեւ»,- նշել է Մեդվեդեւը։