Իսրայելի զորքերը տեղակայվել են Սիրիայի հարավում

Իսրայելական զորքերը տեղակայվել են Սիրիայի հարավում և պատրաստ են կանխել «թշնամական ուժերի» մուտքը դրուզական գյուղեր, ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ։
«Իսրայելական բանակը շարունակում է վերահսկել իրավիճակը, լիարժեք մարտական պատրաստության վիճակում է և դիտարկում է տարբեր սցենարներ», - հավելել է ռազմական հրամանատարությունը։