ԱՄՆ-ը նախատեսում է 7 միլիարդ դոլար հատկացնել Լուսին թռիչքի համար

ԱՄՆ-ը նախատեսում է 7 միլիարդ դոլար հատկացնել Լուսին թռիչքի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է 7 միլիարդ դոլար հատկացնել 2026 ֆինանսական տարում (սկսվում է 2025 թվականի հոկտեմբերի 1-ին)՝ նախապատրաստելու ամերիկացի տիեզերագնացների թռիչքը դեպի Լուսին:

Դա կարագացնի մարդկանց կողմից Լուսնի և Մարսի հետախուզումը, հայտնել է NASA-ն:

«Սա (...) ներդրում է Լուսնի և Մարսի հետախուզումը միաժամանակ շարունակելու համար՝ պահպանելով առաջնահերթությունը գիտության և տեխնոլոգիայի կարևորագույն հետազոտությունների վրա», - ասել է ՆԱՍԱ-ի ադմինիստրատորի պաշտոնակատար Ջանեթ Պետրոն:

1 մլրդ դոլար կհատկացվի Մարսի հետազոտմանն ուղղված ծրագրերի համար։