Պուտինն ասել է, որ չնայած սառնասրտությանը, միշտ «հարվածելու» ցանկություն ունի, բայց պայքարում է դրա դեմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ չնայած սառնասրտությանն ու զսպվածությանը, միշտ «հարվածելու» ցանկություն ունի, բայց պայքարում է դրա դեմ։
«Միշտ։ Ես ապրում եմ դրանով, բայց պայքարում եմ դրա դեմ», - ասել է Պուտինը «Россия 1»-ի լրագրող Պավել Զարուբինին՝ պատասխանելով այն հարցին, թե երբևէ ցանկացել է «հարվածել ինչ-որ մեկին»:
Կադրերը ներառված են «ՌՈՒՍԱՍՏԱՆ։ԿՐԵՄԼ։ՊՈՒՏԻՆ։25 տարի». նոր վավերագրական ֆիլմում, որը կցուցադրվի կիրակի օրը «Ռոսիա 1» հեռուստաալիքով։
Տեսանյութն այստեղ