ՖՈՏՈՇԱՐՔ. ընդդիմության ապակենտրոն և ցանցային ակցիաների երկրորդ փուլի առաջին օրը

ՖՈՏՈՇԱՐՔ. ընդդիմության ապակենտրոն և ցանցային ակցիաների երկրորդ փուլի առաջին օրը

Այսօր անհնազանդության մի շարք ակցիաներ են տեղի ունեցել Երևանում։

Երեկոյան Արթուր Վանեցյանն իր թիմակիցների հետ քայլերթով փակել էր Երևանի մի շարք փողոցներ և իրականացրել նստացույց։

«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները Արաբկիր վարչական շրջանից քայլերթով եկան դեպի Կենտրոն վարչական շրջան, որտեղ և Ֆրանսիայի հրապարակում միացան Արթուր Վանեցյանի գլխավորած երթի մասնակիցներին: Այնուհետև, երթի մասնակիցները փակեցին Ֆրանսիայի հրապարակը՝ կոչ անելով քաղաքացիներին՝ համախմբվել և պայքարել հանուն անվտանգ Արցախի և Հայաստանի:

MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանն իր լուսանկարներով ֆիքսել է ակցիաների ամբողջ ընթացքը: