Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններ վարել. Զախարովա

Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններ վարել. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններ վարել, առաջարկել է այդ հարցը քննարկել շաբաթ:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին առաջարկել էր նստել բանակցությունների սեղանի շուրջ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Մինսկ ուղարկել իր պատվիրակությանն Ուկրաինայի հետ բանակցությունների համար: Ավելի ուշ Պեսկովը տեղեկացրել էր, որ ուկրաինական կողմը հայտարարել է, որ վերանայել է Մինսկում ՌԴ-ի հետ բանակցություններն անցկացնելու միտքը՝ ընտրելով Վարշավան, որից հետո այդ հարցի շուրջ այլեւս կապ չէր հաստատել: Ընդ որում՝ Կիեւի դադարն ուղեկցվել էր նրա կողմից բնակելի թաղամասերում համազարկային կրակի համակարգերի տեղակայմամբ:

«Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններ վարել: Կիեւի ռեժիմի ներկայացուցիչներն առաջարկել են այդ հարցը քննարկել վաղը»,-լրագրողներին ասել է նա: