Մայիսի 9-ի ինտրիգը 

Մայիսի 9-ի ինտրիգը 

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները մայիսի 4-ին շարժվեցին դեպի Երևան:

Նրանք մայիսի 9-ին կլինեն Երևանում՝ մեկնարկ տալու համաժողովրդական շարժման:

Արդյո՞ք այս շարժումը կհաջողի:

Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին, մանավանդ, որ դեռ ամբողջովին բացահայտված չեն շարժման օրակարգն ու գործիքակազմը:

Երկրում փոփոխություններ կարող են լինել միայն վերահսկելի դեմոկրատական շարժման միջոցով, որը, մի կողմից, թույլ կտա իշխանության փոփոխություն իրականացնել անցնցում եղանակով, մյուս կողմից՝ մինիմալ երաշխիքներ կստեղծի, որ ներքաղաքական ճգնաժամը չհանգեցնի ադրբեջանական ներխուժման:

Երևանում շարժումը կարող է ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ:

Քաղաքական փոփոխություններ հնարավոր են միայն քաղաքական ուժերի և գործիքների միջոցով:

Այս փաստը կարող է արմատապես փոխել մեր ներքաղաքական համատեքստը՝ ավելացնելով Հայաստանի ռեսուրսներն արտաքին քաղաքականության հարցերում:

Արդյո՞ք այս խնդիրը լուծելի է այն պարագայում, երբ Հայաստանում ամբողջովին վարկաբեկված են քաղաքականությունն ու կուսակցությունները: Հենց սա է, թերևս, մայիսի 9-ի հիմնական ինտրիգներից մեկը:

Վահրամ Բագրատյան