ՀՀ-ն որևէ դիրքորոշում չունի ՌԴ-Ադրբեջան դաշնակցային համաձայնագրի վերաբերյալ. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ-ն որևէ դիրքորոշում չունի ՌԴ-Ադրբեջան դաշնակցային համաձայնագրի վերաբերյալ. Էդուարդ Աղաջանյան

Հայաստանը որևէ դիրքորոշում չունի Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային համաձայնագրի վերաբերյալ, կարելի է արձանագրել, որ որևէ նորություն այստեղ գործնականում չկա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Ըստ էության, այդ համաձայնագրով հաստատվում է այն իրողությունը, որը տարիներ շարունակ առկա է եղել ռուս-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում», -ասաց նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրել են դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր։

Անի Գևորգյան