Անտարկտիդայի արևմուտքում հայտնաբերվել են 100 տարի առաջ խորտակված նավի բեկորներ

Ֆոլքլենդյան կղզիների ծովային ժառանգության հիմնադրամը հայտարարել է Անտարկտիդայի հետախուզման պատմության մեջ ամենահայտնի նավերից մեկի՝ Endurance-ի հայտնաբերման մասին, գրում է Tekhkult-ը։
Նավը պետք է սըր Էռնեստ Շեքլթոնի արշավախումբը հասցներ Ֆազելի ծովածոց, որտեղից նա պատրաստվում էր շների սահնակով անցնել ամբողջ Հարավային մայրցամաքը։ Ավաղ, 107 տարի առաջ նպատակակետին հասնելիս նավը հայտնվել է սառույցների մեջ եւ ի վերջո խորտակվել:
Endurance-ի կապիտան Ֆրենկ Ուորսլիի ջանքերով այն ժամանակվա բոլոր իրադարձությունները մանրակրկիտ փաստագրվել են, ինչը հնարավորություն է տվել նավը կործանման վայրից ընդամենը 6 կմ հեռավորությամբ գտնել։ Այժմ Endurance-ը հանգչում է 3008 մ խորքում եւ ինքն իր հուշարձանն է։ Թեեւ նավարկության ժամանակ սառույցները շատ են ջախջախել նավը, այն այժմ կանգնած է քիլի վրա, զարմանալիորեն պահպանված, հպարտորեն փայլում է արույրե անունով, որի ետեւում աստղ է:
Հենց Endurance-ի դրեյֆը, որը տեւել է 1915թ․ փետրվարից մինչեւ հոկտեմբեր, մտել է պատմության մեջ, քանի որ Շեքլթոնի հիմնական արշավը ձախողվել է: Սակայն նա ամենադժվար պայմաններում կարողացել է փրկել ողջ թիմին, իսկ դրեյֆն ինքնին հարստացրել է համաշխարհային գիտությունը բազմաթիվ նոր տվյալներով։ Ավաղ, այն պատճառով, որ իրադարձությունը համընկել է Առաջին համաշխարհային պատերազմի հետ, այն գրեթե աննկատ է մնացել։ Սակայն այժմ, Endurance-ի հայտնաբերմամբ, նրա պատմությունը կրկին կփոթորկի մտքերը եւ կոգեշնչի մարդկանց սխրանքներ գործելու: