ՖՈՏՈՇԱՐՔ. ընդդիմության անհնազանդության ակցիան. քայլերթ, հրմշտոց և բիրտ ուժի կիրառում ցուցարարների նկատմամբ

ՖՈՏՈՇԱՐՔ. ընդդիմության անհնազանդության ակցիան. քայլերթ, հրմշտոց և բիրտ ուժի կիրառում ցուցարարների նկատմամբ

Ընդդիմադիրներն այսօր իրենց բողոքի ակցիան սկսեցին երթով: Երթի ընթացքում Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»: Ակցիայի ընթացքում փոխոստիկանապետ Կամո Ցոցուլյանը, արձագանքելով օրենսդիրների՝ կառավարական 3-րդ շենք մտնելու ցանկությանը, տեղեկացրեց ցույցի մասնակից պատգամավորներին, որ կճշտի նախարարների հետ՝ նրանք արդյոք կարող են ընդունել պատգամավորներին, ինչից հետո միայն թույլ կտան ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել շենք: Շատ չանցած, իրադրությունը լարվեց և բախումներ սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև: Նշված գործընթացների լուսանկարները ներկայացնում է Mediahub.am-ի ֆոտոլրագրող Գեղամ Մկրտչյանը: