Չերնիգովում հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա

Ռուսական բանակի կողմից ուկրաինական Չերնիգով քաղաքի գնդակոծության հետևանքով հրթիռը գիշերն ընկել է կենտրոնի շենքերից մեկի վրա։ 4 հարկի շենքի առաջին երկու հարկերում սաստիկ հրդեհ է սկսվել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի հատուկ կապի և տեղեկատվության պաշտպանության պետական ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել մոտ ժամը 3-ին։
Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։
Տեսանյութը՝ MediaHub-ի տելեգրամյան ալիքում։