Անդրանիկ Փիլոյանի «վերջին զանգը»

Անդրանիկ Փիլոյանի «վերջին զանգը»

ԱԻՆ-ում երեկ քննչական գործողություններն են իրականացվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։ Այս մասին փոխանցել են Հակակոռուպցիոն կոմիտեից` նշելով, որ գործողությունները կատարվում են ԱԱԾ-ի հետ համատեղ:

Թե ինչ քրգործի շրջանակում են խուզարկություն կատարում, դժվար է ենթադրել, սակայն դեռ օրեր առաջ լուրեր էին տարածվում, որ վարչապետը պատրաստվում է որոշ նախարարների փոխել, այդ թվում տրվում էր ԱԻ նախարարի անունը:

Օրվա վերջին այս կասկածներն ավելի առարկայական, հիմնավոր դարձան, երբ պաշտոնական խողովակներով լուր տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը մեկնում է ամենամյա արձակուրդի՝ 14 աշխատանքային օր տեւողությամբ։

Ակնհայտ է, որ նախարարի արձակուրդը կապված է հենց քրեական գործի ու երեկ տեղի ունեցած քննչական գործողությունների հետ։

Մյուս վստահ ու լեգիտիմ պնդումն այն է, որ այս կարճատև արձակուրդը Անդրանիկ Փիլոյանի «վերջին զանգն» է։ Հիմքեր կան պնդելու, որ Փիլոյանն այս արձակուրդից չի վերադառնալու կամ աշխատանքի է գալու՝ նախարարի պաշտոնից անմիջապես ազատվելու համար։

Արդյո՞ք Փիլոյանն այս պատմությունից դուրս կգա՝ միայն նախարարի պաշտոնից զրկվելով, թե՞ նրան սպառնում է նաև քրեական հետապնդման հեռանկարը՝ ինչպես դա եղավ Դավիթ Տոնոյանի պարագայում։ Այս հարցին հստակ պատասխան տալ դեռ չենք կարող տալ։

Փաշինյանի երեկվա որոշմամբ՝ Անդրանիկ Փիլոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Նա ՔՊ քաղաքական թիմի անդամ է ու ըստ հավաստի լուրերի՝ ԱԻ նախարարի ամենահավանական թեկնածուն է։

Վահրամ Բագրատյան