Մեմֆիսը մոտ է կարիերան Լոնդոնում շարունակելուն

Ինսայդեր Ժերար Ռոմերոն հայտնում է, որ Մեմֆիս Դեպայը չի մնա «Բարսելոնայում»։
Չավին հոլանդացուն չի տեսնում որպես հիմնական կազմի խաղացող, իսկ ինքը՝ Մեմֆիսը, կցանկանար առանցքային խաղացող լինել:
Լրագրողի տեղեկություններով՝ «Տոտենհեմն» արդեն բանակցություններ է սկսել «Բարսելոնայի» հետ։ Դիտարկվում է տրանսֆերի ամբողջական գնման տարբերակը։
«Բարսելոնայի» համար կարևոր նշանակություն ունի Մեմֆիսին վաճառելը՝ ֆինանսական խնդիրների պատճառով։ Ակումբն ամռանը մի քանի խոշոր տրանսֆերներ է նախապատրաստում, բայց ռիսկի է դիմում դրանք չկատարել՝ Լա լիգայի կանոնակարգով նախատեսված սահմանափակումների պատճառով: