ԵՄ-ն «խոստովանեց». «մարտնչող տգիտության» դիմադրությունը

ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, պատասխանելով Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր Ասսիտա Կանկոյին՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ հարցմանը, ասել է.
«Պատժամիջոցները (Ադրբեջանի դեմ) ԵՄ-ի գործիքներից միայն մեկն են՝ խթանելու ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությունը, և այս դեպքում չեն դիտարկվում: ԵՄ-ի ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, կենտրոնացած է երկխոսության միջոցով լուծումների հասնելու վրա, և երկու երկրների ղեկավարներն էլ իրենց հանձնառությունն են հայտնել այդ հարցում»։
Այս հայտարարությունը խիստ օրինաչափ է, որովհետև Ադրբեջանը ԵՄ ռազմավարական գործընկերն է՝ էներգետիկ համագործակցության ոլորտում:
Բայց Բորելի հայտարարությունն, իհարկե, չի խանգարի, որ մեր «արևմտամետները» շարունակեն պնդել, թե «հումանիստ» ԵՄ-ն «ժողովրդավարական» Հայաստանի պաշտպանն է ավտորիտար Ադրբեջանից:
Արևմտամետները Մոսկվայից դժգոհում են, շատ հաճախ՝ օբյեկտիվորեն, բայց Բրյուսելին ու Վաշինգտոնին չի կարելի վերագրել բաներ, որ այս մարդիկ չեն խոստացել ու առհասարակ՝ պետք է բոլորս գիտակցեք, որ ոչ մի մայրաքաղաքում չունենք դաշնակիցներ մեր նախապատերազմյան ակնկալիքների բավարարման հարցում:
Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում նույն բանն են ասում. «մենք թուրք/ ադրբեջանցի «ծեծող» չենք, գնացեք ձեր հարևանների հետ լեզու գտեք»:
Այս պարզ ուղերձը չհասկանալը նմանվում է «մարտնչող տգիտության»:
Վահրամ Բագրատյան