ՔՊ դեգրադացիա՝ արագ տեմպերով

Նիկոլ Փաշինյանի թիմի քաղաքական, արժեքային դեգրադացիան ավելի ցցուն դրսևորումներ է ունենում տեղական մակարդակում, որտեղ շատ բաներ թաքցնել պարզապես հնարավոր չէ:
Դիլիջան համայնքի ավագանու 2022թ.-ի դեկտեմբերի 1-ին ընդունած որոշմամբ` համայնքապետ Դավիթ Սարգսյանի աշխատավարձը սահմանվել է 465.000 դրամ: Հետաքրքրականն այն է, որ նույն նիստի ընթացքում ավագանու կողմից հաստատվել է Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափը, որն իր մեջ ներառում է համայնքի ղեկավարի աշխատավարձը: Այնուամենայնիվ, առանձին որոշմամբ սահմանվել է համայնքի ղեկավարի վարձատրության չափը:
Սա այն դեպքն է, երբ ՔՊ-ական համայնքապետը որոշել է, որ ինքը պետք է պատգամավորական աշխատավարձ ստանա, ընդ որում՝ այդ քայլը կատարել է առանց ավելորդ համեստության ու ձևականությունների:
Մեկ այլ համայնքում Փաշինյանը երկրորդ պլան է մղում իր գաղափարական կուսակիցներին՝ ձևավորելով տեղական «ռայկոմ»:
Սպիտակի ավագանու իշխող խմբակցության ղեկավարը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իր պնդմամբ, կուսակիցների հետ ունեցած հակասությունների պատճառով։ Համլետ Մազմանյանը, որ նաև «Քաղաքացիական պայմանագրի» տեղի կառույցի ղեկավարն էր 2016-ից, ասում է՝ խնդիրներ է առաջ քաշել, որոնք չեն ընդունվել կուսակցության կողմից, փոխարենն ընդունվել է կուսակցությունից դուրս գալու իր դիմումը։
Մարգարյանի հակասությունները իր կուսակից համայնքապետի հետ են, որը, պաշտոնը ստանձնելուց հետո, իրեն զգում է տեղական «ֆեոդալիկի» կարգավիճակում՝ իր շրջապատից դուրս դնելով մարդկանց, ովքեր դեռ միամտորեն հավատում են հեղափոխությանն ու նրա արժեքներին:
Հեղափոխությունից ընդամենը հինգ տարի անց տեղի է ունենում ՔՊ դեգրադացիա՝ արագ տեմպերով:
Վահրամ Բագրատյան