Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում 20․02․2024

1.  Եվրամիությունը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը: Ավելի վաղ, հուլիսի 28-ին, Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ սև ցուցակում ներառելով Ռուսաստանի Դաշնության 7 անձի և 5 ընկերությունների: 
2.  Անկարայում երկկողմ հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը։ Առաջնորդների դեմ առ դեմ հանդիպմանը հաջորդել է ընդլայնված կազմով նիստ: Քննարկվել են մի շարք երկկողմ և տարածաշրջանային հարցեր:
3.  Լեհ ֆերմերները արգելափակում են ուկրաինական գյուղատնտեսական ապրանքներ տեղափոխող գնացքները՝ ի նշան ուկրաինական փոխադրողների և արտադրողների արտոնությունների դեմ բողոքի։ Բեռնատարներին նույնպես չի թույլատրվում անցնել։ Նրանց տեղաշարժն ամբողջությամբ արգելափակված է երկու ուղղություններով. հաղորդում է Ուկրաինայի պետական   մաքսային ծառայությունը։ Ցույցեր են նաև Եվրոպայի այլ քաղաքներում, ընդդեմ գյուղատնտեսական բարեփոխումների:
4.  Խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Չինաստանի Լեռնային Գույչժոու նահանգում։ Ուժեղ քամու պատճառով բոցը արագ տարածվել է, և կրակի երկու գիծ է կազմել։ Կրակը չի հասցրել հասնել բնակելի տներ։
5.  Ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Հոնկոնգում այն բանից հետո, երբ ուղևորներից մեկի power bank-ը պայթել է։ Պայթյունից հետո ծուխ է տարածվել, տուժածներ չկան։