Կյանքից հեռացել է փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի եղբայրը

70 տարեկանում մահացել է փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Տիտո Ջեքսոնը:
«Ծանր սրտով հայտնում ենք, որ մեր սիրելի հայրը՝ ռոքնռոլի Փառքի սրահի անդամ Տիտո Ջեքսոնը, այլևս մեզ հետ չէ», - հայտնել են երաժիշտի որդիները՝ Տարիանո, Տերիլ և Տիտո Ջո Ջեքսոններն ինստագրամյան հրապարակմամբ:
Տիտո Ջեքսոնը մահացել է սեպտեմբերի 15-ին սրտի նոպայից, երբ ավտոմեքենայով Նյու Մեքսիկո նահանգից մեկնելիս է եղել Օկլահոմա։
Տիտոն «Ջեքսոն 5» ընտանեկան խմբի անդամներից է եղել, որի կազմում են եղել հինգ Ջեքսոն եղբայրները՝ Ջեքին, Տիտոն, Ջերմեյնը, Մառլոնը և Մայքլը: