ՖՈՏՈՇԱՐՔ. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները դատախազության շենքի առջև էին

ՖՈՏՈՇԱՐՔ. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները դատախազության շենքի առջև էին

 Այսօր դատախազության շենքի առջև իրենց պահանջներն էին ներկայացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ազգականները: Հավաքի մասնակիցները պահանջում էին, որ Նիկոլ Փաշինյանը և իշխանության մյուս ներկայացուցիչները հեռանան և օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրեն։ Զոհված զինծառայողների ազգականներին հանդիպեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և առաջարկեց առանձին հանդիպման ընթացքում քննարկել ներկայացվող մտահոգությունները: Mediahub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկայացնում է դրվագներ՝ վերոնշյալ հանդիպման ընթացքից: