Փաշինյանի տրյուկը

«Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանը»,- երեկվա ասուլիսում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի նախաձեռնած գործընթացին:
Նախ մի ակնհայտ կեղծիքի մասին:
Վեհափառն այս շարժման ոչ թե առաջնորդն է, այլ օրհնել է այն:
Հիմա՝ ըստ էության:
Փաշինյանը չի գիտակցում, որ սա համաժողովրդական շարժում է՝ իր մեջ ներառելով հասարակության բոլոր շերտերին, ու հնարավոր չէ այն կապել որևէ անձի, պետության հետ:
Անշուշտ, Փաշինյանը գոնե գիտակցում է, որ «նախկինների» թեզով այլևս չի կարող վախեցնել հասարակությանը, սակայն փորձում է այդկերպ գոնե կոնսոլիդացնել իր փոքրաթիվ կողմնակիցներին, թիմին:
Բայց սա էլ լոկալ խնդիր է, իմ կարծիքով՝ Փաշինյանն այլ խնդիր է լուծում, փորձում է խորացնել ներընդդիմադիր հակասությունները, դառնալ դրանց «փայատեր»:
Ընդդիմությունը միասնական համակարգ, բուրգ չէ, բազմաշերտ է, տարբեր սեգմենտներ միմյանց հետ ունեն հարաբերությունների բարդ համակարգ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված:
Եվ ահա, տալով ընդդիմության մեկ լիդերի անուն՝ Փաշինյանը փորձում է մոտիվացիայից զրկել ընդդիմության մյուս շերտերին, նրանց հեռու պահել «կանխորոշված» գործընթացից:
Հուսահատ փորձ է, եթե ընդդիմությունը ճկուն լինի:
Վահրամ Բագրատյան