ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ թիմից:
Ինչպես հաղորդում է լրագրող Ադրիեն Գրանյեն՝ փարիզյան ակումբը դիտարկում է բրազիլացուն վաճառելու հնարավորությունը:
Նշվում է, որ փարիզեցիները պատրաստ կլինեն բաժանվել Նեյմարից, եթե ֆինանսական առումով շահավետ առաջարկ ստանան: Սակայն ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը վախեցնում է ակումբներին: