Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Էրազմուս+-ի մասին հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը և ոլորտում իրականացվող ներդրումների արդյունավետության առաջնահերթությունը, ինչպես նաև ԵՄ հետ գործակցության նոր մակարդակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Էրազմուս+ ազգային գրասենյակի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո չի գնացել դրա նորացմանը և նախաձեռնել է Էրազմուս+ ազգային գրասենյակի ձևավորման բաց, թափանցիկ և մրցակցային գործընթաց։
Էրազմուս+ նոր գրասենյակի աշխատանքներն ապահովող կառույցի համաձայնեցման գործընթացն այժմ ընթացքում է, և նոր գրասենյակը կսկսի իր գործունեությունն ընտրության գործընթացի ամփոփումից հետո, որն առաջիկայում կհայտարարվի:
Միաժամանակ, ծրագրի վերաբերյալ տեղեկատվական աջակցություն և խորհրդատվություն կտրամադրի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժինը (հեռ.՝ 210140+115, էլ․փոստ՝ [email protected]):
Ստորև ներկայացվում են ընթացիկ մրցույթների վերջնաժամկետները.
- Միջազգային կրեդիտային շարժունություն բարձրագույն կրթության ոլորտում - 2025 թվականի փետրվարի 19՝ ժամը 12:00 (Բրյուսելի ժամանակով),
- Վիրտուալ փոխանակման ծրագիր - 2025 թվականի ապրիլի 29՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
- Erasmus Mundus գործողություններ - 2025 թվականի փետրվարի 13՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
- Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում - 2025 թվականի փետրվարի 6՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
- Կարողությունների զարգացում ՄԿՈՒ ոլորտում - 2025 թվականի փետրվարի 27՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
- Կարողությունների զարգացում սպորտի ոլորտում - 2025 թվականի մարտի 5՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),
- Jean Monnet գործողություններ - 2025 թվականի փետրվարի 12՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով):
Նշված մրցույթներին ՀՀ մասնակցության պայմաններին և մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով`
https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=OJ%3AC_202406983&fbclid=IwY2xjawIBf1JleHRuA2FlbQIxMAABHRGv9LIgsbaoAVT38iQA6_nEjqiMOEFwD2nMQVUXXlr3qEnEenNLrllgeg_aem_75NSNnd0vOVKsRSk5y2pnA
https://erasmus-plus.ec.europa.eu/sites/default/files/2024-11/erasmus-programme-guide-2025_en.pdf?fbclid=IwY2xjawIBf5JleHRuA2FlbQIxMAABHQ7izrAQIdh9NKg99V3nEEMdbxQQvSVxJ7ONRWe1dqdaBMiYjMQca5RPqw_aem_6dSduh3nLIY4wles_npzcw
Հայտերը ներկայացվում են Եվրոպական հանձնաժողովի https://ec.europa.eu/info/funding-tenders/opportunities/portal/screen/home?fbclid=IwY2xjawIBgDBleHRuA2FlbQIxMAABHbG9LyAKeFxQeL7yirMhaLkTZpbUuCqamr0lcfdFu58odsQDNIxE9S84tg_aem_uSpjEeRDG4FxK_buI5HGmw հարթակում:
Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի համար` հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետներն անհրաժեշտ է ճշտել ծրագիրն իրականացնող ՀՀ համապատասխան բուհի միջազգային համագործակցության բաժնից: Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերի համար` հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետներին կարելի է ծանոթանալ ընտրված ծրագրի կայքէջում` https://www.eacea.ec.europa.eu/scholarships/erasmus-mundus-catalogue_en?fbclid=IwY2xjawIBf75leHRuA2FlbQIxMAABHYDPJv7cz616PjiCLp5z8yGNNzvXRvfbIaAqEA9Q-gCeVA4_mRX-Y15kVA_aem_6rfC7_0Ouo0d8AZ6shjpDg հղմամբ:
Առաջիկայում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն տեղեկատվական հանդիպումներ կկազմակերպի ինչպես շահագրգռված դիմող կազմակերպությունների համար, այնպես էլ Էրազմուս+ ծրագրերի ընթացիկ շահառուների հետ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն