Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում 27․02․2024

1.  Հեղեղվել են Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգները: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
2.  Բելգիական ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել Բրյուսելի կենտրոնում բողոքի ակցիա իրականացնող ֆերմերների դեմ։ Նրանք ավելի քան 900 տրակտորներով երկրի մայրաքաղաք էին ժամանել վաղ առավոտյան։ Ցուցարարների մի մասին, գյուղտեխնիկայի օգնությամբ, հաջողվել էր ճեղքել ոստիկանական պատնեշն՝ ընդհուպ մոտենալով Եվրահանձնաժողովի շենքին, որտեղ այդ պահին մեկնարկում էր ԵՄ անդամ պետությունների գյուղատնտեսության նախարարների հավաքը։ 
3.  Եմենի արմատական Անսար Ալլահ շարժման հութի ապստամբները Կարմիր ծովում վնասել են չորս միջազգային սուզանավային մալուխներ, որոնք կապում են Ասիան, Եվրոպան և Աֆրիկան: Կարմիր ծովում հութիների հարձակումների արդյունքում վնասվել են Սաուդյան Արաբիայի և Ջիբութիի միջև ծովի հատակի երկայնքով անցկացված  կապի չորս մալուխներ։ Հարձակումները ինտերնետի հասանելիության հետ կապված լուրջ խափանումներ են առաջացրել Պարսից ծոցի երկրներում և Հնդկաստանում: 
4.  Լեհ ֆերմերները Վարշավայում անցկացնում են իրենց նախապես հայտարարված ամենամեծ հանրահավաքը։ Նրանք երթով կշարժվեն դեպի խորհրդարան: