ՖՈՏՈՇԱՐՔ. Ազատության հրապարակում փորձում են կանխել ազգային վերահաս աղետը

ՖՈՏՈՇԱՐՔ. Ազատության հրապարակում փորձում են կանխել ազգային վերահաս աղետը

Ազատության հրապարակում շարունակվում է անժամկետ նստացույցը: Նստացույցի մեկնարկն ազդարարել է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը: Վանեցյանն ապրիլի 17-ին Ազատության հրապարակում միայնակ սկսեց իր նստացույցը, որը միտված է Արցախի և ՀՀ-ի պետականությունների ամրացմանն ու կայունացմանը:


Ակցիային միանում են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքացիներ:


Ազատության հրապարակում տեղի ունեցող նստացույցը, ըստ ակցիայի մասնակիցների, արդեն լուծել է հիմնական խնդիրներից մեկը՝ մարդիկ, անկախ քաղաքական, գաղափարական տարաձայնություններից, հանդիպում են, զրուցում են խնդիրների մասին, փորձում են գտնել լուծումներ, որոնք կկանխեն ազգային աղետը, Արցախի հայաթափումը և Հայաստանի պետականության գահավիժումը։


Նշված գործընթացներն իր լուսանկարներով ֆիքսել է MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը: