ՖՈՏՈՇԱՐՔ. ընդդիմադիրների քաղաքացիական անհնազանդության գործողությունները. օրվա ամփոփիչ հանրահավաքն ու երթը

Ընդդիմադիրներն այսօր նախատեսված բողոքի ակցիաների շրջանակում կազմակերպեցին երեկոյան հանրահավաք, որից անմիջապես հետո քաղաքամայր Երևանում անցկացրեցին քայլերթ: Քայլերթի ավարտին ակցիայի մասնակիցները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ելույթերներով հանդես եկան՝ վերահաստատելով իրենց պահանջները: Հանրահավաքի և քայլերթի լուսանկարները ներկայացնում է Mediahub.am-ի ֆոտոլրագրող Գեղամ Մկրտչյանը: