16-ամյա ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 1-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-217230» մակնիշի մեքենան Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատարի հենասյանը. 16-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: