Փաշինյանն անցավ գործի... 

Փաշինյանն անցավ գործի... 

Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել տեղացիների: 31 քաղաքացի բերվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար (իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը)։ Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել:

Այս գործողությունը միանշանակ կապ ունի Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցի հետ, որն էլ հետևել է նրա ու Բլինքենի հեռախոսազրույցին:

Հայաստանում ներքաղաքական լարվածությունը թերևս որոշակի անհանգստություն էր ստեղծել այս ծրագրի արտաքին շահառուների մոտ: Փաշինյանը շտապեց նրանց հավաստիացնել, որ ինքը վերահսկում է իրավիճակը, ու պլանն «ուժի մեջ» է:

Երեկ Փաշինյանի հարցազրույցը բովանդակային որևէ նորություն չէր պարունակում, և ակնհայտ էր, որ մեսիջներ հասցեագրելու «առաքելություն» ունի:

Հենց դրա մասին են Կիրանցում լուսադեմին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք, մի կողմից, կոչված են կոնսոլիդացնել Փաշինյանի փոքրաթիվ կողմնակիցներին, մյուս կողմից՝ «հավաստիացնում» են արտաքին շահառուներին, որ պաշտոնական Երևանը հավատարիմ է պայմանավորվածություններին:

Կասկածից վեր է, որ հաշված ժամերի կամ օրերի ընթացքում նման մի ուժային գործողություն էլ իրականացվելու է Կիրանց-Ոսկեպար հատվածում, որտեղ մեր հայրենակիցները փակել են ճանապարհը:

Տավուշի դիմադրությունը լոկալացվելու է և մարի, եթե իր քաղաքական կապիտալիզացիան չունենա Երևանում:

Վահրամ Բագրատյան