ՔՊ-ն՝ խուլիգանների տանիք

ՔՊ-ն՝ խուլիգանների տանիք

Գյումրիում օրերս տեղի ունեցած խուլիգանության ու հափշտակության գործով կալանավորվածներից մեկը ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է։

Երեկ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոց կալանքը ընտրելու, և արդեն երեկ դատարանը բավարարել է այդ միջնորդությունը և երկամսյա կալանք է սահմանել:

Աղասի Մաթևոսյանը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականն է, հայրն էլ այս պահին համայնքապետարանի ենթակայությամբ գործող ավտոբուսային պարկի տնօրենն է։

Նիկոլ Փաշինյանի թիմի մասին տարածված մի կարծիք կա, թե նրանք իշխանության են եկել «փողոցից»: Իհարկե, այդ կարծիքն առավելապես այն մասին է, որ իշխանությունը ոչ թե դասական՝ ընտրական ճանապարհով, այլ հեղափոխության միջոցով է ձևավորվել:

Բայց նման միջադեպերը հուշում են, որ «փողոցի իշխանություն» ձևակերպումը կարող է ճիշտ համարվել նաև բառիս բուն իմաստով, եթե, օրինակ, հիշենք նաև Ավանի թաղապետի նախկին տեղակալի խուլիգանական հետագիծը կամ ԱԺ ՔՊ խմբակցության անդամների փողոցային վարքագիծը խորհրդարանում:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի արժեքային համակարգ, կադրային բազա, ինչի հետևանքով պետական համակարգի տարբեր մարմիններում հայտնվում են պատահական մարդիկ, ովքեր ոչ միայն կառավարման փորձ չունեն, այլ նաև աչքի են ընկնում կրիմինալ հակումներով, պետական պաշտոնյային ու ծառայողին ոչ հարիր վարքագծով:  

ՔՊ-ն դառնում խուլիգանների տանիք, ինչին շատ հաճախ նպաստում է Փաշինյանը՝ իր էքսցենտրիկ վարքով:

Վահրամ Բագրատյան