Ի՞նչ է լինելու Թրամփի հաղթանակից հետո

Ի՞նչ է լինելու Թրամփի հաղթանակից հետո

ԱՄՆ նախագահական ընտրությունները մնացին հետևում:

Ամենաանկանխատեսելի համարվող ընտրությունները, որի քարոզարշավի վրա երկու թեկնածուները ծախսեցին ընդհանուր առմամբ 3,5 միլիարդ դոլար, ավարտվեցին Դոնալդ Թրամփի շռնդալից հաղթանակով կամ նրա պատմական վերադարձով:

Թրամփը ԱՄՆ երկրորդ նախագահն է, ով այդ պաշտոնը զբաղեցնում է երկրորդ անգամ՝ անընդմեջության սկզբունքը խախտելով:
Հեռավոր 1884-ին ԱՄՆ նախագահ ընտրվեց Գրովեր Քլիվլենդը, ով, սակայն, չորս տարի անց պարտվեց ընտրություններում՝ կրկին Սպիտակ տուն վերադառնալով 1892-ին:

Թրամփի այս հաղթանակն ուրիշ առանձնահատկություն էլ ունի. հանրապետականները ոչ միայն Սպիտակ տուն վերադարձան, այլ նաև վերականգնեցին մեծամասնությունը Սենատում ու պահպանեցին իրենց  առաջատար դիրքերը Ներկայացուցիչների պալատում:

Թրամփն, անշուշտ, հակասական ու խարիզմատիկ կերպար է:

Նա աշխարհի ամենահարուստ 500 մարդկանցից մեկն է՝ վեց միլիարդ դոլարը գերազանցող կապիտալով: Միևնույն ժամանակ, Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է, ով պաշտոնը ստանձնում է մեղադրյալի կարգավիճակում. նրա դեմ հարուցված է չորս քրեական գործ:

Սակայն դա չի խանգարի Թրամփի կառավարմանը, որի հնարավոր հետևանքներին կանդրադառնանք հաջորդիվ:

Սուրեն Սուրենյանց