Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (13.02.2024)

1.  Կենտրոնական Հնդկաստանի Փենջաբ, Հարյանա և Ուտար Պրադեշ նահանգների ֆերմերները, իշխանությունների հետ բանակցություններից հետո, չհրաժարվեցին նպաստների պահանջով դեպի Նյու Դելի լայնածավալ բողոքի երթ անցկացնելու մտադրություններից և երթ սկսեցին դեպի մայրաքաղաք:
2.  Թուրքիայի Անթալիայում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել, իսկ որոշ շրջաններում խաթարվել են տրանսպորտային կապերը։
3.  Եգիպտոսը պատ է կառուցել Պաղեստինի հետ սահմանին, քանի որ փախստականների մեծ հոսք է սպասվում: Իսկ այսօր արդեն Եգիպտոսի բանակը S-75 հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայում Գազայի հատվածի հետ սահմանին։ 
4.  Եթովպիայում կիսաթանկարժեք քարերի արդյունահանման հանքի փլուզման հետևանքով ավելի քան 20 մարդ մնացել է փլատակներում։ Հանքի խորքում արգելափակված են հետախույզներ, ովքեր այնտեղ էին գնացել քարեր փնտրելու: