Բացմանը պատրաստ վիճակ է. ե՞րբ կբացվի Մարգարայի անցակետը

Մամուլում տեղեկություններ կային, որ մարտի 1-ին պետք է բացվի հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը: Բացվելուց հետո պետք է այնտեղ ծառայություն իրականացնեն ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ մաքսային ծառայողները:
MediaHub-ն այսօր հետաքրքրվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանից, թե բացվելո՞ւ է, արդյոք, Մարգարայի անցակետը մարտի 1-ից:
Խուդաթյանը, սակայն, պարզվեց` անտեղյակ էր:
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բացման մասով տեղեկություն չունի, բայց նաև տեղյակ ենք, որ հանրապետության վարչապետի հետ այց է եղել Մարգարայի սահմնային էդ կետ, շինարարական աշխատանքներն ավարտված են, բացմանը պատրաստ վիճակ է, բայց մյուս մասը քաղաքական որոշման հարց է, որը կախված չէ միայն Հայաստանի դիրքորոշումից»,- ասաց Խուդաթյանը:
Մանրամասն` տեսանյութում
Վահե Մակարյան