Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում 21․02․2024

1.  Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը 13-րդն է։ Ըստ Reuters-ի, սահմանափակումները կտարածվեն շուրջ 200 կազմակերպությունների և անհատների վրա, սակայն սև ցուցակում հայտնված նոր ոլորտներ չկան։ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը պաշտոնապես կհաստատվի փետրվարի 24-ին։ 
2.  Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Հաթայ նահանգի Ալթընօզյու շրջանում ուժգին անձրևին զուգահեռ փոթորիկ է եղել: Հիմնականում տուժել է Սարըբյուք թաղամասը: Ընդհանուր առմամբ, փոթորիկը շուրջ 40 ծառ է արմատախիլ արել:
3.  Հունաստանը, Կիպրոսը և Ֆրանսիան հրաժարվել են ֆինանսավորել թուրքական արտադրության հարվածային TB2 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և արկերի գնումը: Նշվում է, որ դրանք պետք է գնվեին եվրոպական ֆոնդերով և ուղարկվեին Ուկրաինա: Հունական «Kathimerini» թերթի հաղորդմամբ՝ նախորդ շաբաթասկզբին տեղի ունեցած Եվրոպական միության (ԵՄ) քաղաքականության և անվտանգության կոմիտեի ժողովի ընթացքում 3 երկիր վետո է կիրառել այդ գործարքի իրականացման վրա:
4.  Հույն ֆերմերները՝ պահանջելով աջակցություն գյուղատնտեսության համար, տրակտորներով ժամանել են Աթենքի կենտրոն։ Այնտեղ ոստիկանական մեծ ուժեր են տեղակայվել, ջրցան մեքենաներ, իսկ վարչապետի նստավայր ու նախագահական տանող ճանապարհը փակված է ոստիկանական ավտոբուսներով։ 
5.  Չինաստանի Սինցզյանում օդի ջերմաստիճանը երկու օրում -1,6℃-ից իջել է -52,3℃ և գերազանցել է տարածաշրջանի բոլոր հնարավոր պատմական ռեկորդները։ Եղանակի առաջին զոհերը կենդանիներն էին. լճերից մեկի վրա հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր թռչուններ սառցակալվել են: