Հունահռոմեական ոճի Մ 23 ըմբիշները նվաճել են երեք բրոնզե մեդալ

Հունահռոմեական ոճի Մ 23 ըմբիշները նվաճել են երեք բրոնզե մեդալ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչեւ 23 տարեկանների հավաքականը Պլովդիվում անցկացված այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում նվաճել է երեք բրոնզե մեդալ:

Պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրացել են 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը, 67 կգ՝ Սահակ Հովհաննիսյանը եւ 72 կգ՝ Շանթ Խաչատրյանը:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը մրցավայր տարել էր ինը ըմբիշի: