Մեդիագրագիտության շաբաթ է. MediaHub-ը հյուրընկալեց դպրոցականների (ֆոտոշարք)

Նոյեմբերի 7-13-ը Հայաստանում հայտարարված է մեդիագրագիտության շաբաթ․ արդեն հինգերորդ տարին է, ինչ նման միջոցառում է անցկացվում:
Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում MediaHub-ն իր խմբագրությունում հյուրընկալեց Երևանի Արարատ Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոցի աշակերտներին:
Վերջիններս ծանոթացան խմբագրության գործունեությանը, տեսան, թե ինչպես են ծնվում լուրերը, մասնակցեցին ինտերակտիվ քննարկման ու անգամ ռեպորտաժ պատրաստելու մասնակիցը դարձան:
Այս ամբողջ գործընթացը ֆիքսեց MediaHub-ի ֆոտոլրագրող Գեղամ Մկրտչյանը:
Գտե՛ք ձեզ մեր լուսանկարներում: