Օրհնություն Հայաստանին ու Արցախին. Կաթողիկոսը՝ MediaHub-ի ֆոտոշարքում

Մայր Տաճարը հավատավորների առջև իր դռները կբացի այս հոկտեմբերին: Այս մասին այսօր լրագրողներին անձամբ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Նա իր օրհնությունը բերեց Հայաստանին, Արցախին, կիսվեց իր մտահոգություններով այն ամենի շուրջ, ինչ կատարվում է հայկական երկու պետություններում:
Գարեգին Երկրորդի զբոսանքը Մայր Աթոռում ու զրույցը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ֆիքսել ու անմահացրել է MediaHub-ի ֆոտոլրագրող Գեղամ Մկրտչյանը: