Արսենյանին «վճարեցին»

Արսենյանին «վճարեցին»

Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է, հիմքը՝ հանցակազմի բացակայություն:
2022-ի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Բյուզանդ փողոցների խաչմերուկի մոտից սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել կրտսեր Գուրգեն Արսենյանը, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 հատ կացին և 1 հատ 16.5 սմ շեղբի երկարությամբ դանակ:

Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված կացիններից մեկը պատրաստված է գործարանային, մյուսը՝ արհեստագործական եղանակով, դրանք ունեն տնտեսակենցաղային նշանակություն և սառը զենք չեն հանդիսանում։ Իսկ դանակը պատրաստված է գործարանային եղանակով, խոհանոցային դանակ է և սառը զենք չի հանդիսանում:

Լակոնիկ այս տեղեկատվությունը, թերևս, բացատրում է պատգամավոր Գուրգեն Արսենյանի վերջին շրջանի էպատաժային ելույթների մոտիվը: ՔՊ «սկզբունքային» պատգամավորը փրկում էր որդուն՝ ազատազրկման, երկարաժամկետ բանտարկության հեռանկարից: Նա Արցախն ու նրա ժողովրդին «զոհաբերում» էր ոչ թե հանուն Հայաստանի ու «երեք միլիոնի», այլ որդու ազատության «սրբազան գործին»:

Գուրգեն Արսենյանը կատարեց իր գործը, որի համար «վճարվեց» իշխանության կողմից:

Մի փուլ Արսենյանը գուցե լռակյաց դառնա, բայց դա երկար չի տևի, քանի որ բոլորին «դասեր տվող» երեսփոխանը չի կարողացել որդի դաստիարակել:
Գուրգեն Արսենյանը դառնալու է իշխանության «հաճախորդը», որովհետև մշտապես ունենալու է Փաշինյանի «մեծահոգության» անհրաժեշտությունը:

Վահրամ Բագրատյան