Ժամկետանց ծառան

Ժամկետանց ծառան

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսն» առաջին անգամ մարդ է, որը պաշտոնանկ է արվել, բայց շարունակում է ծառայել Նիկոլ Փաշինյանին: Խոսքը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մասին է: 

Ծառայում է Նիկոլին 

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանը դատարան է դիմել, պահանջում է կառավարությանը պարտավորեցնել՝ հաստատի ռեկտորի ընտրության արդյունքները։
Դեկտեմբերի 9-ին է Հարությունյանը վերընտրվել, բայց մինչ օրս չի կարողանում ստանձնել բուհի ղեկավարի լիազորությունները, քանի որ հոգաբարձուների խորհրդի նախագահը չի ստորագրել ընտրության նիստի արձանագրությունը։ Նախագահը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էր, որ ընտրությունից երեք օր անց կրթության նախարար Վահրամ Դումանյանի հետ ազատվեցին պաշտոններից՝ հենց այն պատճառով, որ Բրյուսովում չէին կարողացել ապահովել իշխանահաճո թեկնածուի հաղթանակը: Ի դեպ, Համբարձում Մաթևոսյանը այլևս չի կարող հաստատել ռեկտորի ընտրությունները, որովհետև նրա ղեկավարած Հոգաբարձուների խորհուրդն արդեն լուծարված է: 

Պատանդը

Պատկերացնո՞ւմ եք՝ Մաթևոսյանն այլևս Փաշինյանի ենթական չէ, բայց իրեն զգացել է նրա պատանդի կարգավիճակում: Ենթադրել միայն կարելի է, թե Փաշինյանն ինչպիսի կոմպրոմատներով է «կառավարում» իր գործող ու նախկին ենթականերին:

Վահրամ Բագրատյան