Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (12.02.2024)

1.  Ֆրանսիան կոչ է անում ԵՄ մյուս երկրներին հետևել իր օրինակին և մեծացնել պաշտպանության ֆինանսավորումը՝ ՆԱՏՕ-ի երկրներ «ռուսական ներխուժման» առկա սպառնալիքի պայմաններում: Այս մասին Ouest France թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։
2.  Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար Սիրսկու երկու տեղակալների նշանակման մասին՝ գնդապետ Վադիմ Սուխարևսկի և գնդապետ Անդրեյ Լեբեդենկո։ Զելենսկու խոսքով՝ Սուխարևսկու ուղղությունը լինելու են անօդաչու համակարգերը, Լեբեդենկոյինը՝ նորարարությունները։
3.  Ռոստովի մարզում եղանակային պայմանների պատճառով 282 բնակավայրերի գրեթե 195 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Վոլգոդոնսկում տապալված ծառերի պատճառով որոշ հատվածներում էլեկտրամատակարարում չկա, իսկ ավտոճանապարհներն արգելափակված են։ 
4.  Իսրայելը հայտարարել է, որ Ռաֆահում իրականացված գրոհի ժամանակ իսրայելցի երկու պատանդների է փրկել: Ազատ արձակված պատանդներն արդեն հանդիպել են իրենց ընտանիքներին այն բանից հետո, երբ Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը նրանց տեղափոխել է Թել Հաշոմեր հիվանդանոց՝ բուժզննման:
5.  Իսլանդիայում հաջողվել է նկարահանել, թե ինչպես է ժայթքող հրաբխի լավան ծածկում ձյան շերտերը։ Տեսանյութը նկարահանվել է National Geographic անօդաչու թռչող սարքից։ Իսլանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել այն բանից հետո, երբ հրաբխի ժայթքման լավան վնասել է տաք ջրի առանցքային խողովակները: Ռեյկյանես թերակղզում հազարավոր մարդիկ մնացել են առանց ջրի և էլեկտրականության: Դեկտեմբերից ի վեր` սա երրորդ նման ժայթքումն է տարածաշրջանում