Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնության արդյունքները

Պլովդիվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց ևս երկու մեդալ:
65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եզրափակիչ մարտում 1:4 հաշվով պարտվեց ադրբեջանցի Զիրադին Բայրամովին և բավարարվեց արծաթե մեդալով:
70 կգ քաշայինների եզրափակիչում մեր ըմբիշ Նարեկ Հարությունյանը 5:6 հաշվով ցավալի պարտություն կրեց վրացի Գիորգի Էլբակիձեից, քանի որ առաջին մրցափուլից հետո առջևում էր 5:0 հաշվով:
Մեր 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը 3-րդ տեղի համար գոտեմարտում 1:2 հաշվով զիջեց թուրք Աբդուլվասի Բալտային և մնաց առանց մրցանակի:
Վաղը կկայանան եզրափակիչ մնացած մարտերը: Մեր 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: