Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (14.02.2024)
1. Ադրբեջանի կառավարությունը հրաժարական է տվել։ Ադրբեջանի Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ այն բանից հետո, երբ նոր նախագահը ստանձնում է լիազորությունները, կառավարությունը հրաժարական է տալիս։ Նշենք, որ այսօր կայացել է նաև թշնամի պետության վերընտրված նախագահ Ալիևի երդմնակալության արարողությունը:
2. Իրանում գազի հզոր պայթյուն է տեղի ունեցել: Իրանական Բորուջենում հզոր գազատարի պայթյուն է տեղի ունեցել. հայտնում է տեղական Mehr գործակալությունը։ Իրանի նավթի նախարարը գազատարի պայթյունը դիվերսիա է անվանել: Զոհեր և վիրավորներ չկան։
3. Թուրքիայի Էրզինջան նահանգի Իլըչ քաղաքի ոսկու հանքում ժայռերի փլուզում է տեղի ունեցել։ Ենթադրաբար փլատակների տակ է մնացել 7 աշխատակից, սակայն ողջ թաղվածների հստակ թիվը հայտնի չէ։
4. Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ-Օմար նավթահանքերում գտնվող ամերիկյան ռազմաբազյի ուղությամբ վերջին 3 ժամում առնվազն 10 հրթիռ է արձակվել։
5. Էստոնիան կարող է փակել Ռուսաստանի հետ սահմանը: Երկրի սահմանային ծառայությունը հայտնել է, որ դա կարելի է անել ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության համար։ Այն պնդում է, որ վերջին շաբաթներին Ռուսաստանը «միտումնավոր կերպով օտարերկրացիների խմբեր է ուղարկել» Էստոնիայի սահման, որոնք իրավունք չունեին մտնելու Եվրամիություն։